Թուրքիային չհաջողվեց Հայաստանին պարտադրել Ղարաբաղի հարցով նախապայմանները. փորձագետ

12.10.2009, 15:20
Թուրքիային չհաջողվեց Հայաստանին պարտադրել Ղարաբաղի հարցով նախապայմանները. փորձագետ
Թուրքիային չհաջողվեց Հայաստանին պարտադրել Ղարաբաղի հարցով նախապայմանները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Թուրքիային չհաջողվեց Հայաստանին պարտադրել Ղարաբաղի հարցով նախապայմանները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:  

Հայաստանն ու Թուրքիան շաբաթ Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունները:

«Թուրքիան նախկինի պես փորձում է հայ-թուրքական կարգավորման հարցը կապել ղարաբաղյան հարցի հետ: Սա ինձ մոտ անհանգստություն է աջաջացնում, սակայն հայկական կողմը ամուր կանգնած է իր դիրքերում»,- ասց փորձագետը:

Նրա խոսքերով՝ ստորագրված փաստաթղթերն արտացոլում են պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

«Հայկական կողմը հասավ այն բանին, որ փաստաթղթում չկան նախապայմաններ»«- նշեց նա:  

Սաֆրաստյանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը շատ բարդ գործընթաց է, և սկիզբն ամենաբարդն է:   

«Հուսով եմ, որ հայկական կողմի հետագա քայլերը նույնքան վճռական կլինեն»«- ասաց փորձագետը: --0--