Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում երկուշաբթի Երևանում մեկարկեց ՆԱՏՕ-ի շաբաթը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 16-ը, անցկացվում է երրրորդ անգամ։ Միջոցառման ընթացքում նախատեսվում են դաշինքի ներկայացուցիչների այցեր Երևան, կկազմակերպվեն հանդիպումներ, միջազգային համաժողով, հայ խաղաղապահներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ:
«ՆԱՏՕ-ի շաբաթը ՀՀ ԱԳԳԾ-ի շրջանակներում Հայաստանի կողմից այս տարի իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկն է և նպատակ ունի Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը և բովանդակությունը».- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը» խորագրով միջազգային համաժողով, «ՆԱՏՕ-ի և ԵՄ դերը Հայաստանում և Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում» համաժողով, հայ խաղաղապահներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, դասախոսություններ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ, Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջ՝ Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար, ISAF վերաբերյալ ֆիլմի ցուցադրում և վիդեո-կոնֆերանս ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հետ:--0--