«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով

09.10.2009, 19:36
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը  պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուրբաթ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ երկարատև, անբասիր աշխատանքի և բարեսիրական շարունակական գործունեության համար պարգևատրեց  ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:

Իր խոսքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`  Եվգենի Գլադունչիկին ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրելու խնդրանքով: 

Նրա խոսքով, եթե վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ պատվո մեդալով պարգևատրվել են բանակաշինության, առողջապահության ոլորտների նվիրյալները, ապա այսօր առաջին անգամ  ԱԺ պատվո մեդալ է տրվում բարերարի:

Ղարիբջանյանը նշեց, որ  Եվգենի Գլադունչիկը ոչ միայն տնտեսության մեջ է հսկայական աշխատանքներ կատարել, այլև տարբեր բնագավառներում   բարեգործական մեծ ծրագրեր է իրականացրել:

Գլադունչիկը շնորհակալություն հայտնեց իր աշխատանքի բարձր գնահատանքի  համար` նշելով,  որ այս բարձր պարգևը պարտավորեցնում  է այդ վստահությանը արժանի գործունեություն ծավալել ապագայում ևս:-0-