Հայաստանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացման գործում»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ուղերձում:
«Համոզված եմ, որ փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը հետագայում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը»,- ընդգծել է նախագահը։
«Օգտվելով առիթից` ցանկանում եմ ի սրտե մաղթել Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,- ասվում է ուղերձում։ -0-