Հայաստանի վարչապետը մեդալներ է շնորհել հանրապետության մայրաքաղաքի ու մարզերի ուսուցիչներին

06.10.2009, 19:52
Հայաստանի վարչապետը մեդալներ է շնորհել հանրապետության մայրաքաղաքի ու մարզերի ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Երևան քաղաքի մեկ և մարզերի երեք ուսուցիչներ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից։

Մեդալները շնորհվել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ կենտրոնական գրասենյակ կատարած այցի շրջանակներում, որտեղ նա մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված տոնակատարությանը։

Մեդալները ուսուցիչներին շնորհվել են մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության ու մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար:-0-