«Տաշիր» բարեգործական հիմնադրամը շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարությանն է հանձնել ՈՒԱԶ մակնիշի 10 մեքենա, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը:
Տեղեկատվության համաձայն՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից այս նվիրատվությունն առաջինը չէ: «Զինված ուժերի անձնակազմը մշտապես բարձր է գնահատում նման նախաձեռնությունները», - նշել են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամից խոստացան, որ պաշտպանության նախարարության հետ հիմնադրամի համործակցությունը կլինի շարունակական:-0-