424.69
4.85
386.64
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ իշխող կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունները հավանություն են տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը

19:55
02 Հոկտեմբերի 2009

ՀՀ իշխող կոալիցիայի խորհրդարանական ՀՀԿ, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջնորդները հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ իշխանությունների քաղաքականությանը սատարող հայտարարությամբ:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, հայտարարության մեջ ընդգծվում է, որ նախաստորագրված արձանագրությունները արտացոլում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշումը:

«Մեր ժողովրդի իմաստությունը թելադրում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցում վճռականություն դրսևորելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Մենք ողջունում ենք այս քաղաքականությունն ու կոչ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական ու հասարակական կուսակցություններին, ինչպես նաև սփյուռքին ամբողջ աշխարհից անհրաժեշտ պայմաններ ստեղծել այս գործընթացն ավարտին հասցնելու համար»,- նշվում է փաստաթղթում:    

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Անկարան արդեն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համաձայանգիրը ստորագրվելու է հոկտեմբերի 10-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
28 Ապրիլի 2023
Երևանն առաջարկում է ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելության թվաքանակն ու կարողությունները. ԱԽ քարտուղար
Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, as
10:51
28 Ապրիլի 2023
Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին. Ֆրանսիայի ԱԳնախարար (ՖՈՏՈ)
Ֆրանսիան ամբողջովին աջակցում է Փաշինյանի կողմից ընտրված խաղաղության ճանապարհին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ Նախարարը. ՖՈՏՈ
12:06
25 Ապրիլի 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան.կպահանջի անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով
15:33
19 Ապրիլի 2023
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
12:53
14 Ապրիլի 2023
Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին
15:49
12 Ապրիլի 2023
Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը. Զախարովա
Զախարովան քիչ առաջ հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են ՌԴ–ում երկկողմ բանակցություններ անցկացնելու առաջարկը
15:17
10 Ապրիլի 2023
ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին. Politico
Politico–ն հայտնում է, որ ԵՄ–ն Բաքվին տեղեկատվություն է փոխանցում հայ-ադրբեջանական սահմանի պարեկության մասին
13:17
08 Ապրիլի 2023
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
Ի՞նչ է Երևանն ուզում Մոսկվայից և ինչպե՞ս կարգավորել խնդիրները հարաբերություններում. մեկնաբանում է Մարկեդոնովը
13:12
31 Մարտի 2023
ՀԱՊԿ–ում հայտարարել են հայ–ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում իրավիճակի ապակայունացման ռիսկերի մասին
Պահպանվում են Լեռնային Ղարաբաղում և հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին