Կովկաս - կասպիական տարածաշրջանում Էներգետիկայի անվտանգության հեռանկարները կքննարկվեն Երևանում

01.10.2009, 20:05
Կովկաս - կասպիական  տարածաշրջանում Էներգետիկայի անվտանգության հեռանկարները  կքննարկվեն Երևանում

Երկուշաբթի Երևանում կանցկացվի «Էներգետիկայի  անվտանգության հեռանկարները  Կովկաս - կասպիական   տարածաշրջանում» կլոր սեղան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կովկասի ինստիտուտից:

Կլոր սեղանը կազմակերպում է Կովկասի ինստիտուտը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ:
 
Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես կգա եվրոպական, ռուսական և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, Կարլտոն համալսարանի դոկտոր Ռոբերտ Քատլերը:

Դոկտոր Քատլերը մեծ փորձ ունի էներգետիկայի անվտանգության և աշխարհաքաղաքականության ոլորտում և վերջին տասը տարիների ընթացքում խորհրդատվական ծառայություններ է մատուցել մի շարք միջազգային էներգետիկ ընկերությունների, գիտական կենտրոնների և կառավարությունների:

Զեկույցից հետո տեղի կունենա քննարկում: Կլոր սեղանին կմասնակցեն գիտնականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ: 

Կլոր սեղանը կազմակերպվում է Կովկասի ինստիտուտի և Հարավային Կովկասում «Հենրիխ Բյոլլ» հիմնադրամի  հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում անցկացվելու են մի շարք փորձագիտական  սեմինարներ և հրապարակային քննարկումներ  ընդհանուր ծրագրի սահմաններում, որոնց նպատակն է հրավիրել Հայաստանի հասարակության ուշադրությունը որոշ  տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումներին:-0-