ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի ընտրություններում Ձեր ղեկավարած կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր համոզիչ հաղթանակի արդյունքում կազմավորվելիք կառավարությունը իր գործունեությամբ կնպաստի Գերմանիայի հետագա բարգավաճմանը, Եվրոպայում խաղաղության ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը», - ասվում է ուղերձում:
ՀՀ նախագահը կանցլերին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` երջանկություն:
Ընթացիկ տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սարգսյանը հրավիրել է Մերկելին այցելել Հայաստան` իրեն հարմար ժամանակ: -0-