ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Միության նախարարների կոմիտեն հարապարակել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների իրավիճակին առնչվող երկրորդ զեկույցը։
Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, զեկույցը պատրաստվել է Անկախ փորձագետների կոմիտեի կողմից, որը հետևում է Տարածաշրջանային լեզուների կամ ազգային փոքրամասնությունների Եվրոպական խարտիայի կիրառմանը։
Հիմնվելով ներկայացված զեկույցին՝ Նախարարների կոմիտեն կոչ է անում Հայաստանին մշակել ասորերենի, եզդիերեն և քրդերեն լեզուների ուսուցիչների պատշաճ վերապատրաստման կազմակերպմանը և բոլոր մակարդակներով ժամանակակից ուսումնական նյութերի հասանելիության ապահովմանն ուղղված համակարգված քաղաքականություն։
Բացի այդ, Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային լեզուները կամ ազգային փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում, և որ դատարաններն ու հասարակությունը տեղեկացված են այդ լեզուների կիրառման իրենց իրավունքների մասին։
Հայաստանը պետք է նաև միջոցներ ձեռնարկի ասորերեն և հունարեն լեզուներով ռադիոհաղորդումների ու ասորերեն, եզդիերեն և քրդերեն լեզուներով հեռուստահաղորդումների վիճակի բարելավման համար։ -0-