Ռոման Բերեզովսկուն կրկին կանչել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
«Խիմկի» ռուսական ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն կրկին կանչել են Հայաստանի հավաքական, հաղորդում է Պոդմոսկովյեյի ակումբի պաշտոնական կայքը:
Դարպասապահին կանչել են Իսպանիայի և Թուրքիայի հավաքականների հետ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 10-ին և 14-ին:
Հայաստանի հավաքականի վետերան Բերեզովսկին չի մասնակցել հավաքականի վերջին հանդիպումներին Բոսնիայի և Բելգիայի հավաքականների, ինչպես նաև Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպմանը:
Հայաստանի հավաքականը չորս միավորով եզրափակում է 5-րդ ընտրական խմբի աղյուսակը: 100 տոկոսանոց արդյունքով խմբի առաջատարն է Իսպանիայի հավաքականը՝ 24 միավոր 8 հանդիպումներում:
Ընտրական 5-րդ խմբում նաև ներառված են Բելգիայի, Թուրքիայի, Էստոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները:-0-