Հայաստանի լավագույն ուսուցիչը և դաստիարակը կպարգևատրվեն ՎԱԶ ավտոմեքենաներով

23.09.2009, 16:51
Հայաստանի լավագույն ուսուցիչը և դաստիարակը կպարգևատրվեն ՎԱԶ ավտոմեքենաներով

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից միջոցներ է հատկացրել Հայաստանի լավագույն ուսուցչին և դաստիարակին մեքենաներ գնելու համար: Ինչպես հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի լավագույն ուսուցչին և դաստիարակին մեքենաներով պարգևատրելու փորձն արդեն 8-ամյա պատմություն ունի:   

«Այս տարի լավագույն ուսուցչին և դաստիարակին կշնորհվեն ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաներ, որոնց գնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 5 մլն (շուրջ 13 հազար դոլար) և 6 մլն դրամ (շուրջ 16 հազար դոլար)»,- հայտնեց նախարարը:

Ինչպես պարզաբանեց ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը լավագույն ուսուցիչն ու դաստիարակը աշխատում են համապատասխանաբար Սյունիքի և Շիրակի մարզերում: -0-