Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել բրիտանացի գործարարի՝ Լոնդոնում Երևանի ներկայացուցչության բացմանն աջակցելու պատրաստակամությունը
23.09.2009,
13:28
Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել բրիտանացի գործարարի՝ Լոնդոնում Երևանի ներկայացուցչության բացմանն աջակցելու պատրաստակամությունը
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը «Լիլիս քընսալթընթս» ընկերության տնօրեն Դենիել Լիլիսի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել գործարարի՝ Լոնդոնում Երևանի ներկայացուցչության բացմանն աջակցելու պատրաստակամությունը, տեղեկացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Լոնդոնում գործող ընկերության տնօրենը Բեգլարյանին է փոխանցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակը` Երևանի քաղաքապետին Լոնդոն այցելելու հրավերի առաջարկով:
Բեգլարյանն իր հերթին նշել է, որ նախատեսում է այցելել Միացյալ Թագավորության մայրաքաղաք, որի նպատակը կլինի Երևանի և Լոնդոնի միջև կապերի սերտացումը և ամրապնդումը, այդ թվում` գործարարության ոլորտում: -0-