Հայաստանի նախագահը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ սպաների և ազատամարտիկների

18.09.2009, 18:21
Հայաստանի նախագահը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ սպաների և ազատամարտիկների

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցների շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին:

Զինծառայողներն ու ազատամարտիկները պարգևատրվեցին զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։  

Մասնավորապես, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվել է Հայաստանի Ռազմական ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը։  

Ազատամարտիկներ Ռաֆիկ Բաղդասարյանը, Հակոբ Գասպարյանը, Սամվել Դավթյանը, Վահան Դավթյանը, Գագիկ Հակոբյանը, Արարատ Համբարձումյանը, Հովհաննես Պողոսյանը, Արմեն Սիմոնյանը, Լյուդվիգ Ստեփանյանը, Իվան Վանյանը և Կարեն Վանյանը հետմահու պարգևատրվեցին «Արիության մեդալով»։ -0-