Սեպտեմբերի վերջը Հայաստանում անձրևային է լինելու. օդերևութաբաններ

18.09.2009, 15:58
Սեպտեմբերի վերջը Հայաստանում անձրևային է լինելու. օդերևութաբաններ
Սեպտեմբերի վերջը Հայաստանում անձրևային է լինելու. օդերևութաբաններ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի վերջը Հայաստանում անձրևային է լինելու, ուրբաթ մամուլի ասուլիսում տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանության և վերահսկողության պետական ծառայության (Հայհիդրոմետ) oպերատիվ hիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

Ըստ նրա` սեպտեմբերի առաջին կեսին տեղումները գերազանցել են նորման 1,5-2,5 անգամ, իսկ օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։

«Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստճանը կբարձրանա մի քանի աստիճանով, բայց արդեն կիրակի երեկոյան անձրևներ կսկսվեն»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքերով՝ տեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 24-ը, ընդ որում՝ սեպտեմբերի 20-ին և 23-ին տեղումները հատկապես առատ են լինելու։

Նա ընդգծեց, որ այդ օրերը սեպտեմբերի ամենասառն օրերն են լինելու։

«Ամսվա վերջին լեռնային շրջաններում ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 4-9 աստճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ հարթավայրային շրջաններում՝ 20-25 աստիճան։ Սեպտեմբերի 24-27-ը տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա», - տեղեկացրեց Հայհիդրոմետի օպերատիվ  հիդրոօդերևութաբանության կենտրոնի ղեկավարը։

Պետրոսյանը նշեց նաև, որ հոկտեմբերին եղանակը նորմայի շրջանակներում կլինի, թեև ենթակա կլինի կտրուկ փոփոխությունների, ինչը հատուկ է այդ ամսին։ -0-