Անչափահաս հայ դատապարտյալների մարզական մրցաշար կանցկացվի երեքշաբթի Երևանում

17.09.2009, 17:32
Անչափահաս հայ դատապարտյալների մարզական մրցաշար կանցկացվի երեքշաբթի Երևանում

Հայաստանի անչափահաս դատապարտյալները կմասնակցեն մարզամշակութային միջոցառումների, որոնք նախատեսվում է անցկացնել երեքշաբթի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի և երկրի Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Արդարադատության նախարարության  Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը, միջոցառման նպատակը անչափահաս կալանավորների սոցիալ-մշակութային և մարզական դաստիարակությանն օժանդակելն է, «Աբովյան» ՔԿՀ սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը։

«Միջոցառման շրջանակներում անչափահաս կալանավորները կչափեն ուժերը մարզական խաղերում, օրինակ, ֆուտբոլում և սեղանի թենիսում, կլսեն բժիշկ-նարկոլոգի կողմից թմրամոլության, ծխելու և ալկոհոլի վտանգավոր հետևանքների շուրջ բացատրական դասախոսություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գտնվում է 4002 մարդ, որոնցից 1183-ը՝ կալանավորված են, 83-ը՝ դատապարտված ցմահ բանտարկության։ Անչափահաս կալանավորների թիվը Հայաստանում մոտ 50 մարդ է։ -0-