431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Լևոն Արոնյանը վաղաժամկետ դարձավ Բիլբաոյի շախմատային մրցաշարի հաղթողը

16:04
12 Սեպտեմբերի 2009

Լևոն Արոնյանը ժամանակից շուտ հաղթեց Մեծ սաղավարտի շարքի` այս օրերին Բիլբաոյում անցկացվող շախմատային մրցաշարում:  

Ուրբաթ նախավերջին՝ հինգերորդ տուրի շրջանակներում Արոնյանը պարտության մատնեց իսպանացի Ալեքսեյ Շիրովին: Մեկ այլ պարտիայում ռուս Ալեքսանդր Գրիշչուկը և ուկրաինացի Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղացին:

Հինգ տուրերի արդյունքում Արոնյանը 12 միավորով վստահ առաջատարի դիրքում է: Երկրորդ տեղում 7 միավորով Գրիշչուկն է, իսկ դա նշանակում է, որ անկախ 6-րդ տուրի արդյունքներից՝ Արոնյանը երաշխավորել է իր հաղթանակը: Երրորդ տեղում է Կարյակինը 6 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Շիրովը 2 միավորով:

Շաբաթ 6-րդ տուրի շրջանակներում Կարյակինը կհանդիպի Արոնյանի, իսկ Շիրովը Գրիշչուկի հետ:

Հարկ է նշել, որ հայ գրոսմայստերը Բիլբաո է հասել միայն այն բանի շնորհիվ, որ գերմրցաշարերից մեկի հաղթող, բուլղարացի Վեսելին Տոպալովը հրաժարվել է մասնակցել եզրափակիչ մրցումներին: 

Բիլբաոյի ուղեգրեր են ստացել Մեծ սաղավարտի գերմրցաշարերի հաղթողները, այդ մրցաշարերն են Վեյք-ան-Զեե (Նիդեռլանդներ), Լինարես (Իսպանիա), Նանկին (Չինաստան), Սոֆիա (Բուլղարիա) քաղաքների մրցաշարարը:

Մեծ սաղավարտի մրցաշարերում միավորների հաշվարկը տարբերվում է շախմատում ընդունված ձևից. 3 միավոր հաղթանակի, մեկ միավոր՝ պարտության համար:

Բիլբաոյի երկու շրջանից բաղկացած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 12-ին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը