ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր նախկին պատգամավորի դիմումը

12.09.2009, 15:32
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր նախկին պատգամավորի դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր նախկին պատգամավորի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը շաբաթ նիստի ժամանակ մերժել է ընդդիմադիր ձեռներեց, ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դիմումը, որը բողոքարկում է երկրի ՔԿՕ հոդվածներից մեկով սահմանված կալանավորման դատավարական կարգը:

Սուքիասյանը խնդրել էր երկրի Սահմանադրությանը չհամանապատասխանող ճանաչել Քրեակատարողական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որոնցով նախատեսվում է խուզարկության մեջ գտվող անձանց կալանավորման մասին որոշում կայացնելու կարգը: 

Հայցորդի կարծիքով՝ խուզարկության մեջ գտնվող անձանց նկատմամբ կալանավորման մասին դատական որոշում կայացնելու հնարավորություն տվող նորմը խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Սակայն Սահմանադրական դատարանը համաձայնեց գործով պատասխանող կողմի հետ       ի դեմս ՀՀ խորհրդարանի, որը դատարանին ներկայացված հիմնավորման մեջ համարել է, որ նախկին խորհրդարանականի կողմից բողոքարկվող նորմը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:--0--