Լուկաշենկոն Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Հարությունյանին շնորհավորել է 70-ամյակի կապակցությամբ

08.09.2009, 16:41
Լուկաշենկոն Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Հարությունյանին շնորհավորել է 70-ամյակի կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Հարությունյանին շնորհավորել է 70-ամյակի կապակցությամբ, ասվում է ՌԴ-ում Բելառուսի դեսպանատան պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«ՌԴ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Իվանովը հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից շնորհավորական ուղերձ է հանձնել Մինսկում Հայաստանի նախկին դեսպան Սուրեն Հարությունյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   

«Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը գործին ու կազմակերպչական տաղանդը Բելառուսում Ձեզ հեղինակություն են բերել: Դուք միշտ ցանկալի հյուր կլինեք բելառուսական հողում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1939 թ.-ի սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում: Հայ պետական ու կուսակցական գործիչ է, դիվանագետ: 1988-1991 թթ.-ին ՀՀ Կոմունիստական կուսակցության ԿԿ առաջին քարտուղար:

Տարբեր տարիների աշխատել է որպես ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի ԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար:

1999-2006 թթ.-ին զբաղեցրել է Բելառուսում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
 
ԽՍՀՄ առաջին կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի և ՌԴ առաջին կարգի արտակարգ և լիազոր դեսպանորդի ռանգեր ունի: -0-