Սյունիքի մարզում 7-ամյա երեխան հրդեհի զոհ է դարձել. ԱԻՆ

04.09.2009, 16:18
Սյունիքի մարզում 7-ամյա երեխան հրդեհի զոհ է դարձել. ԱԻՆ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 7-ամյա Լիանա Գրիգորյանը, հայտնում է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը:

«Սեպտեմբերի 4-ին ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում` Գորիսի Նոր Վանքի Տափ թաղամասի թիվ 5 տնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել` 21.20-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջությամբ այրվել է Վ. Գրիգորյանին պատկանող բնակելի վագոն-տնակը` 27 քմ մակերեսով: Տնակում հայտնաբերվել  է 7-ամյա Լիանա Գրիգորյանի այրված դին: -0-