Հայաստանում նախորդ տարվա համեմատ 40-ով կրճատվել է ՃՏՊ-ների զոհերի թիվը. Ճանապարհային ոստիկանության պետ

31.08.2009, 15:02
Հայաստանում նախորդ տարվա համեմատ 40-ով կրճատվել է ՃՏՊ-ների զոհերի թիվը. Ճանապարհային ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականին 2008 թվականի համեմատ Հայաստանում արձանագրվել է ՃՏՊ-ների դեպքերի, ինչպես նաև զոհերի և տուժածների թվի նվազեցում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Նա հայտնեց, որ ներկայում արձանագրվել է ՃՏՊ-ի 1208 դեպք, 207 զոհ և 1709 տուժած, մինչդեռ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ՃՏՊ-ի 1340 դեպք, 247 զոհ և 1955 վիրավոր։

«Սրանք պատահական թվեր չեն, և դրանք նշանակում են, որ 2008 թվականի համեմատ հաջողվել է փրկել 40 կյանք»,- ընդգծեց Օհանյանը։

Նա ավելացրեց, որ այս ցուցանիշների նվազումը բացատրվում է անձնակազմի համալրմամբ, նոր տեխնիկական միջոցներով վերազինմամբ (մասնավորապես, ստացվել է 162 նոր մեքենա), ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության լավ աշխատանքով։ -0-