Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման նոր հայեցակարգ է ներկայացրել նախագահին ու հասարակությանը

27.08.2009, 15:16
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման նոր հայեցակարգ է ներկայացրել նախագահին ու հասարակությանը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ՀՀ նախագահին ու հասարակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Երևանյան սկզբունքներ» կոչվող նոր հայեցակարգը:

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, առաջարկներն արդեն ուղարկվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, և շուտով կուսակցությունը սպասում է դրա արձագանքին:  

«Երևանյան սկզբունքների» համաձայն, այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է «Մադրիդյան սկզբունքները», չի կարող դրվել ղարաբաղյան կարգավորման հիմքում, քանի որ այնտեղ «չի դիտարկվում մյուս զուտ հայկական տարածքների պատկանելության հարցը, չի երաշխավորվում ԼՂՀ հուսալի անվտանգությունը»:

Դեմկուսի նոր հայեցակարգի համաձայն, առաջարկվում է մինչև բանակցային գործընթացի ավարտը համաձայնագիր կնքել, ըստ որի հակամարտության երկրները կհրաժարվեն թշնամական քարոզչությունից և փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծեն:  

«Մենք առաջարկում ենք նաև տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքական երկխոսության բազա կստեղծեն»,- ասաց կուսակցության ղեկավարը:  

Սարգսյանն ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը միանգամից չի ընդունի այս առաջարկները, բայց «դա միակ ճիշտ ուղին է, և Ադրբեջանի մերժումը ևս մեկ անգամ ցույց կտա այդ երկրի անպատրաստ լինելը հակամարտության խաղաղ կարգավորմանը»:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-