Տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը Կովկասի ոչ պաշտոնական չեմպիոն է դարձել
26.08.2009,
17:31
Տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը Կովկասի ոչ պաշտոնական չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բաթումում կայացած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը դարձել է Կովկասի ոչ պաշտոնական չեմպիոն։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու է ճանաչվել Արզաս Գևորգյանը, ով երկու խաղում 9 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, իսկ լավագույն խաղացող ճանաչվել է ամերիկահայ Հակոբ Բոյամյանը։
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները: -0-