Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել

25.08.2009, 13:29
Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել
Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արմավիրի մարզում ԳԱԶ-24 և ՎԱԶ-2106 ավտոմեքենաների բախման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել ութ հոգի, հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։ 

Պատահարը տեղի է ունեցել երեկ գիշերը։ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է «Ժիգուլի» ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Արթուր Հովհաննիսյանը։

Երկու մեքենաներում գտնվող մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Էջմիածնի  քաղաքային հիվանդանոց և «Էրեբունի» բժշկական կենտրոն։ -0-