ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ կդնի Ծովակալ Իսակովի հուշարձանին

21.08.2009, 16:35
ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ կդնի Ծովակալ Իսակովի հուշարձանին
ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ կդնի Ծովակալ Իսակովի հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը ծովակալ Հ. Իսակովի ծննդյան 105-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի Հ. Իսակովի պողոտա, հարգանքի տուրք մատուցելով` ծաղիկներ ու ծաղկեպսակներ կդնի հայազգի ծովակալի հուշարձանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

«Պաշտպանության նախարարին կուղեկցեն բարձրաստիճան զինվորականների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց Շահսուվարյանը:

Հովհաննես Ստեփանի Իսակովը (օգոստոսի 22 1894 թ. - հոկտեմբերի 11, 1967 թ.) - հայազգի Խորհրդային Միության նավատորմի Ծովակալ է։ Խորհրդային Միության հերոս է (մայիսի 7 1965), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։

1942 թ.-ի հոկտեմբերի 4-ին ծովակալ Իսակովը ծանր վիրավորվել է Նովոռոսիյսկի օպերացիայի ժամանակ, ոտքի հեռացումից հետո բուժում ստանալուց հետո շարունակել է աշխատել նավատորմում:

Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով, Կարմիր Դրոշի 3 շքանշանով, Ուշակովի անվան 2 շքանշանով, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, Կարմիր Աստղի շքանշանով:

Մահացել է 1967թ. հոկտեմբերի 11-ին Մոսկվայում:-0-