Հայաստանի ներքաղաքական կյանքը առողջացման կարիք ունի. Դաշնակցություն

20.08.2009, 16:23
Հայաստանի ներքաղաքական կյանքը առողջացման կարիք ունի. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներքաղաքական կյանքը առողջացման կարիք ունի, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքերով, մասնավորապես, լուրջ խնդիրներ են նկատվում տեղական ինքնակառավարման համակարգում։

«Ինչ վերաբերում է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ապա նախընտրական խոստումներից ոչ մեկն էլ չի կատարվել»,- ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ Երևանի ավագանու խորհրդում ներկայացված երկու քաղաքական ուժերը մայրաքաղաքի կայուն զարգացման որևէ երաշխիք չեն ներկայացրել։

«Քաղաքական դաշտը բարելավվում է միայն այն դեպքում, երբ հաղթանակ տարած ուժերը ընդդիմությանն են թողնում իրենց աշխատանքը վերահսկելու լիազորությունը»,- հավելեց պատգամավորը։

Երևանում մայիսի 31-ին անցկացվեցին Ավագանու խորհրդի առաջին ընտրությունները։ Խորհուրդը կազմված է 65 անդամից։

Գագիկ Բեգլարյանն ինքնաբերաբար քաղաքապետ դարձավ, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր նա, բացարձակ մեծամասնություն ստացավ Խորհրդում։

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 35 մանդատ ստացավ Ավագանու խորհրդում, «Բարգավաճ Հայաստանը»՝ 17 մանդատ, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը՝ 13 մանդատ։ Սակայն ՀԱԿ ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից։ -0-