ՀՀ կառավարությունն առանց փոխհատուցման բնակարաններով ապահովեց փախստական ութ հայ ընտանիքի

20.08.2009, 15:47
ՀՀ կառավարությունն առանց փոխհատուցման բնակարաններով ապահովեց փախստական ութ հայ ընտանիքի
ՀՀ կառավարությունն առանց փոխհատուցման բնակարաններով ապահովեց փախստական ութ հայ ընտանիքի

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել Ադրբեջանից բռնագաղթած ութ հայ ընտանիքներին իրենց իսկ զբաղեցրած բնակելի շինությունները որպես առանց փոխհատուցման սեփականություն հանձնելու մասին: 

Մասնավորապես, ինչպես տեղեկացրեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, Հայաստանի քաղաքացիություն ընդունած փախստականներին որպես սեփականություն հանձնվել են Շիրակի և Արցախի փողոցներում, ինչպես նաև Շենգավիթ համայնքում գտնվող՝ նրանց կողմից զբաղեցված մի շարք հանրակացարաններ:

Միգրացիայի գործակալության տվյալներով, 1988-1992թթ. Ադրբեջանից ավելի քան 360 հազ. փախստական է եկել Հայաստան, ևս 140 հազարը գաղթել են ԱՊՀ երկրներ։

Այսօրվա դրությամբ 80 հազար փախստական, չափահաս դառնալուն պես, ստացել են Հայաստանի քաղաքացիություն։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով, ևս շուրջ 120 հազ. հայ փախստականներ քաղաքացիություն են ստացել այլ երկրներում։-0-