Ջրամբարում երեխա է խեղդվել
13.08.2009,
14:40
Ջրամբարում երեխա է խեղդվել
Սյունիքի մարզում` Տոլորսի ջրամբարում 15 տարեկան երեխա է խեղդվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
«Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.00-ին ջրամբարից դուրս է բերվել Աշոտավան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Արտակ Հարությունյանի դին, որը տեղափոխվել է Սիսիանի դիահերձարան»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-