ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կիրակի Ջերմուկում տեղի ունեցավ «Հայ Ասպետ» գիտահանրամատչելի դպրոցական վիկտորինայի հաղթողներին նվերների հանդիսավոր հանձնումը:
«Հայ Ասպետներ 2009» հեռուստախաղի հաղթող դարձավ Ջերմուկի №1 դպրոցի յոթ հոգուց բաղկացած թիմը, որի անդամները նվեր ստացան մեկական նոութբուք և պայուսակ:
Հայաստանի նախագահն անձամբ շնորհավորեց պատանի ինտելեկտուալներին և լուսանկարվեց նրանց հետ:
Բացի նվերներից հաղթողները «Հայ ասպետ» հեռուստախաղի կազմակերպիչների հետ կմեկնեն ճանաչողական ճամփորդության արևմտյան Հայաստանի պատմական վայրերով: Մասնավորապես, նախատեսվում է այցելություններ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Կարսը, Վանը, Մուշն ու Կարինը: -0-