A/H1N1 վիրուսի նոր պատվաստանյութի զանգվածային փորձարկումն է մեկնարկում ԱՄՆ-ում

10.08.2009, 11:17
A/H1N1 վիրուսի նոր պատվաստանյութի զանգվածային փորձարկումն է  մեկնարկում ԱՄՆ-ում
A/H1N1 վիրուսի նոր պատվաստանյութի զանգվածային փորձարկումն է  մեկնարկում ԱՄՆ-ում

H1N1 վիրուսի, որը հայտնի է նաև  «խոզի գրիպ» անվուվով, նոր պատվաստանյութի փորձարկումն է երկուշաբթի սկսվում է ԱՄՆ-ի համալսարանական բժշկական կենտրոններում և հիվանդնանոցներում:

Բժշկական փորձարկումների համար հազարավոր կամավորներ են անհրաժեշտ՝  մանուկներից մինչև տարեցներ, թեև առաջին փորձարկումները հիմնականում կանցկացվեն մեծահասակ առողջ մարդկանց շրջանում:

Ցանկացողները կպատվաստվեն երկու անգամ 21 օր տարբերությամբ՝ սեպտեմբերին արյան անալիզների հիման վրա առաջին եզրակացություններն անելու նպատակով: Եզրակացությունների արդյունքում սահմանվելու է, թե որքանով է փորձարկման մասնակիցների իմունային համակարգը պատրաստ դիմակայել վիրուսին:

Այս վարակիչ հիվանդության հերթական բռնկումն ԱՄՆ-ում ակնկալում են հոկտեմբերին:

«Խոզի գրիպի» նման պատվաստումը պարտադիր հիմունքներով անցկացվել է ԱՄՆ-ում 1976 թ.-ին, ինչի արդյունքում մի քանի մարդ մահացել է, այսպես կոչված, Գիյենա-Բարե համախտանիշից, որը մասնակի կամ ամբողջական կաթվածի է հանգեցնում՝ հաճախ մահվան ելքով: Նման ախտանիշ ունեցող հիվանդների 15 տոկոսի մոտ պահպանվում են մասնակի կաթվածներ:

Տարբեր աղբյուրների համաձայն՝ հուլիսի 14-ի տվյալներով՝ աշխարհում А/H1N1 գրիպով հիվանդացել է 113,507 հազար մարդ, որոնցից 549-ը մահացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 11-ին առաջին անգամ ավելի քան 40 տարվա ընթացքում պաշտոնապես հայտարարել է А/H1N1 գրիպը վարակի սպառնալիքի վերջին՝ վեցերորդ մակարդակի բարձրացնելու մասին՝ աշխարհում այդ վարակի արագ տարածման կապակցությամբ:

Ռուսաստանը մտադիր է պատրաստել սեփական պատվաստանյութը 2009 թ.-ի հոկտեմբերին:-0-