Հայաստանի վարչապետը քննարկել է երկրի տնտեսական իրավիճակը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ

07.08.2009, 17:49
Հայաստանի վարչապետը քննարկել է երկրի տնտեսական իրավիճակը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկեցին Հայաստանի տնտեսական իրավիճակին, Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի իրագործման գործընթացին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեթյու Բրայզան այցով Երևան է ժամանել ուրբաթ։ Վաղը Բրայզան հանդիպումներ կունենա Բաքվում։ -0-