Հայաստանում գործում է 1475 հանրակրթական դպրոց

03.08.2009, 17:30
Հայաստանում գործում է 1475 հանրակրթական դպրոց

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գործում է 1475 հանրակրթական դպրոց։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱՎԾ-ից, 2008-2009 ուստարում Հայաստանի դպրոցներում սովորել է 414 781 աշակերտ, որոնց 48,2 տոկոսը կազմել են աղջիկները։  

Դպրոցներում ներգրավվածությունը կազմել է 90,8 տոկոս, ընդ որում կրտսեր դասարաններում այդ ցուցանիշը հավասար է եղել 92,5 տոկոսի, իսկ ավագ դասարաններում՝ 81,9 տոկոսի։ -0-