«Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիները» գիրքն է հրատարակվել Սուրբ Էջմիածնում

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ» շարքից հրատարակել է Պարույր Մուրադյանի «Հին Թիֆլիսի հայոց եկեղեցիներ» աշխատությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, հեղինակը ճշգրտում ու սահմանում է Վիրքի մայրաքաղաքում հայոց եկեղեցիների կառուցման ժամանակագրությունը, տեղորոշումը, հիմնախնդիրների ու սպասավորների ինքնությունը, վերծանում վիմագրերը:
Աշխատությունը հարստացնում են 70 պատմական լուսանկարները: Պաշտամունքային և մշակութային օջախների պատմությունը դիտարկվում է տեղի հայկական համայնքի կազմավորման և գործունեության համատեքստում:
Գիրքը տպագրվել է Արմեն և Նունե Սարգսյանների մեկենասությամբ: -0-