Երևանում տեղի է ունեցել Սերբիայի նախագահի հրաժեշտի արարողությունը

29.07.2009, 18:13
Երևանում տեղի է ունեցել Սերբիայի նախագահի հրաժեշտի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի նստավայրում չորեքշաբթի տեղի ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հրաժեշտի արարողությունը:

Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:

Տադիչը Հայաստան էր ժամանել նախօրեին՝ երկօրյա պաշտոնական այցով:--0--