«Արմավիա» ավիաընկներությունը սկսել է Երևան-Խարկով ուղիղ չվերթեր իրականացնել

29.07.2009, 14:22
«Արմավիա» ավիաընկներությունը սկսել է Երևան-Խարկով ուղիղ չվերթեր  իրականացնել
«Արմավիա» ավիաընկներությունը սկսել է Երևան-Խարկով ուղիղ չվերթեր  իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ավիաընկներությունը հուլիսի 27-ից  սկսել է Երևան-Խարկով ուղիղ չվերթեր իրականացնել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից։

«Ավիաընկերությունը հուսով է, որ նոր չվերթը հարմար և պահանջված կլինի երկու հանրապետությունների ուղևորների համար։ Այսպիսով՝ «Արմավիա» ավիաընկերությունը չի հեռանում իր սկզբունքներից և շարունակում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը»,- նշեցին «Արմավիայից»։

Համաձայն չվացուցակի՝ ինքնաթիռը Երևանից մեկնում է 23։00-ին և Խարկով է ժամանում 23։05-ին (մեկնումի և վայրէջքի ժամանակը տեղականն է՝          յուրաքանչյուր օդանավակայանի համար)։ Միաժամանակ, Խարկովից ինքնաթիռը հետ է վերադառնում 00։05+1-ին, և Երևան է ժամանում 04:00-ին։

Դեպի Խարկով նոր ուղղությունն արդեն չորրորդն է դեպի Ուկրաինա, մինչ այդ ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր էր իրականացնում դեպի Օդեսա, Սիմֆերոպոլ, Կիև։

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել:

Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է Ա-319, Ա-320, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներից: --0—