ՀՀ պաշտպանության նախարարը Իտալիայի դեսպանի հետ քննակել է պաշտպանության ոլորտում հայ-իտալական համագործակցության հեռանկարները

28.07.2009, 17:59

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-իտալական  համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Հանդիպման ընթացքում Օհանյանը շնորհավորեց Սկապինիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իտալական համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում։

«Ընդգծելով Իտալիայի` որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Երևանը խրախուսում է Եվրամիության հետ համագործակցության խթանման նախաձեռնությունները, մասնավորապես, «Եվրոպական հարևանության» և «Արևելյան գործընկերության»  ծրագրերը»,- նշեց Շահսուվարյանը։

Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը պաշտպանական բնագավառում՝ Սեյրան Օհանյանը հույս հայտնեց, որ այն կշարունակի զարգանալ ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում: -0-