413.78
4.82
386.17
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ակտիվացնում է բանակում իրավախախտումների դեմ պայքարի մոնիտորինգային գործունեությունը

13:52
28 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ակտիվացնում է մոնիտորինգային գործունեությունը՝ բանակում իրավախախտումների դեմ պայքարի նպատակով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Ոչ կանոնակարգային հարաբերությունները բանակում մեծ խնդիր է, և, ցավոք, մեր բանակում այդ խնդրի հետ կապված իրավիճակը բավարար չէ: Այս երևույթի դեմ պայքարի նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ակտիվացնում է երկրի մարզերում մոնիտորինգային գործունեությունը», - ասաց Հարությունյանը:

Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցությունը և ներգրավվածությունը գործընթացին, «քանի որ խնդիրը, իսկապես, մեծ է, և մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք արմատախիլ անել այդ երևույթը»:

«Մենք շատ բողոքներ ենք ստանում բանակում իրավախախտումների վերաբերյալ, և այս ոլորտում, նախորդ տարվա համեմատ, իրավիճակը չի փոխվել», - ասաց Օմբուդսմենը:

Խոսելով ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին՝ Հարությունյանն ասաց, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է միայն մեկ օմբուդսմենի առկայությունը, սակայն հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ Օմբուդսմենի ինստիտուտի շրջանակներում հիմնադրվել է ռազմական հարցերով խորհրդականի հատուկ հաստիք, որը, ըստ էության, ամբողջությամբ կատարում է ռազմական օմբուդսմենի գործառույթները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ