414.13
4.77
387.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման հավանականությունը շատ մեծ է. ռուսաստանցի փորձագետ

17:07
27 Հուլիսի 2009

Ադբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանակաանությունը շատ մեծ է, կարծում է Աշխարհաքաղաքական գիտությունների ռուսական ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ գոյություն ունի երկու սցենար, որ կարող է ազդակ հաղորդել Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման գործընթացի զարգացմանը։

«Առաջին սցենարը պայմանավորված է ռուս-ադրբեջանական, իսկ երկրորդը՝ ադրբեջանաբրիտանական համագործակցությամբ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սարգսյանը։

Փորձագետը նշեց, որ ադրբեջանառուսական համագործակցությունը համընկնում է ռուսական «Գազպրոմ» ընկերության շահերի հետ՝ էներգետիկ նախագծերի իրականացման հարցում։

Հունիսի վերջին կայացած  եռակողմ հանդիպման ընթացքում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաևը պայմանագիր ստորագրեցին «Շահ-Դենիզ» հանքավայրից գազի մյուս գնորդների նկատմամբ ռուսական ընկերության առավելության վերաբերյալ ։ Հանդիպմանը կողմերը նաև ռուսական ընկերության կողմից Ադրբեջանից 500 մլն. խորանարդ մետր գազ գնելու պայմանավորվածություն ձեռք բերեցին հաջորդ  տարվա հունվարի մեկից՝ ծավալի հետագա  մեծացման հեռանկարով։

Սարգսյանը վստահ է, որ Ռուսաստանը վերջին հաշվով շահագրգռված է Ադրբեջանի նավթային հանքավայրերի ձեռքբերումով, ինչը նվազեցնում է նրա հետաքրքրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

«Քանի դեռ Ռուսաստանում չի մշակվել արտաքին քաղաքականության հստակ ռազմավարություն, հակամարտության վերսկսումն Արցախում հավանական է 90 տոկոսով»,- նշեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտության վերսկսման երկրորդ սցենարը պայմանավորված է բրիտանական նավթային «Բրիթիշ Պետրոլիում» հսկայի շահերով։

«Պատահական չէ, որ երբ հուլիսի 13-ին Անկարայում ստորագրվեց միջկառավարական պայմանագիր «Նաբուկո» նախագծի իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի նախագահը գտնվում էր Լոնդոնում և նրա թույլտվությամբ սկսեց սպառնալ հայերին ղարաբաղյան պատերազմի վերսկսմամբ»,- նշեց փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում