415.29
4.72
387.04
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԳ փոխնախարարը կոչ է անում հասարակությանը՝ չենթարկվել ադրբեջանական քարոզչության սադրանքներին

13:27
27 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կոչ է անում հայկական հասարակությանը՝ չենթարկվել ադրբեջանական քարոզչության սադրանքներին և ապատեղեկատվությանը:

«Այն, որ հայկական հասարակությունը մտահոգված է իրավիճակով, լիովին հասկանալի է. անհրաժեշտ է հիշել, թե ինչ գնով ենք մենք հասել այսօրվա ստատուս-քվոյին՝ չխոսելով արդեն ղարաբաղյան պատերազմի մասնակիցների և զոհվածների մասին: Մեր խնդիրն այն է, որպեսզի չհավատանք ադրբեջանական կողմի սադրանքներին, ապատեղեկատվությանը, փաստերի խեղաթյուրումներին և շահարկումներին», - ասել է Քոչարյանը նախօրեին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ինչպես ընդգծել է փոխնախարարը՝ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունն օգտագործվում է քարոզչության համար: Միաժամանակ Քոչարյանը նշել է, որ Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծումից հետո Ադրբեջանին հասկանալի դարձավ, որ իր քարոզչությունն այն հաջողություններին չի հասել, որի ակնկալիքն ուներ պետությունը:

Հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես, նախատեսում են ազատ կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակի սահմանում, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովում, անվտանգության երաշխիքների տրամադրում, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերում:

«Նրանց հաջողվել է հաջողության հասնել միայն սեփական հասարակության ներսում: Հենց դա է պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն անհասկանալի միջանկյալ իրավիճակում է գտնվում, քանի որ նրանց միշտ մի բան էին ասում, իսկ այժմ իրավիճակը միանգամայն այլ է», - հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Միաժամանակ Քոչարյանն ընդգծել է, որ հայկական իշխանությունների կողմից հետևողականորեն ներկայացվող տեղեկատվությունը միանգամայն համապատասխանում է հրապարակված սկզբունքներին, և հայկական հասարակությունը վիրավորված չէ, որ իրեն մշտապես ապատեղեկացրել և ապակողմնորոշել են:

«Մենք այլ խնդիր ունենք՝ սթափ գնահատել իրավիճակը, ոչ թե ենթարկվել ապատեղեկատվությանը», - հայտարարել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ