«Նռան գույնը» լեգենդար ֆիլմի հայկանան տարբերակի պրեմիերայի ցուցադրությունը՝ նվիրված երկու հոբելյանների՝ հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 85-ամյակին և ֆիլմի 40-ամյակին, տեղի կունենա շաբաթ Երևանում՝ «Ոսկե ծիրան» միջազգային վեցերորդ կինոփառատոնի շրջանակներում։
Հոբելյանների կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին հայկական մշակույթի հայտնի գործիչներ։ «Ի սկզբանե նախատեսվում էր, որ ֆիլմի համահեղինակ պետք է լինի հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։ Գաղափարն ակնհայտորեն դուր չեկավ Փարաջանովին։ Այն ժամանակ ես՝ դեռևս անփորձ երիտասարդ խմբագիր, ասացի, որ երկու տաղանդավոր մարդիկ չեն կարող աշխատել նույն ֆիլմի վրա, ինչն, ամենայն հավանականությամբ, ազդեց որոշման վրա՝ ֆիլմը թողնել Փարաջանովին»,- իր հիշողությունները ներկայացրեց հայտնի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերով՝ հայտնի երաժիշտ-ավանգարդիստ Բուզեն, «Նռան գույնը» ֆիլմը դիտելուց հետո, ասել է, որ կինոյում չկա ավելի նոր մի բան, այս ֆիլմից բացի։
Փարաջանովի՝ 1968 թվականին նկարահանված «Նռան գույնը» ֆիլմը (հեղինակային անվանումը՝ «Սայաթ-Նովա») խորհրդային ժամանակաշրջանում երկար ժամանակ ենթարկվել է կոշտ քննադատության և հետապնդումների։ Գլխավոր դերում հանդես է եկել խորհրդային կինեմատոգրաֆի աստղ, Փարաջանովի սիրած դերասանուհիներից մեկը՝ Սոֆիկո Ճիաուրելին։
«Նռան գույնը» ֆիլմը նվիրված է հայ աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովային, այն ներկայացված է միջնադարյան Կովկասի կոլորիտի ֆոնի ներքո:
Ռեժիսորի հին ընկեր, ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանը հիշեց, որ Հաղպատ վանական համալիրի հարակից տարածքի բնակիչները, մի սրբավայր, որտեղ ընթացել է նկարահանումների մեծ մասը, ֆիլմի պրեմիերայի ժամանակ աղոթում էին:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Հանրահայտ ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերը արժանացել են տասնյակ միջազգային մրցանակների։
Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը՝ կոլաժներ, կերամիկա, նկարներ։
Փարաջանովը վախճանվել է 1990-ի հուլիսի 20-ին Երևանում։ «Փարաջանովի հեռանալով՝ կինոաշխարհը կորցրեց իր մոգ-հրաշագործներից մեկին»,-այսպես են արտահայտվել կինոյի և մշակույթի ականավոր գործիչները նրա մահվանից հետո։
1991-ին Երևանում բացվեց ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։--0--