+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայ փորձագետը կասկածի տակ է դնում ՏՈՒ-154 ինքնաթիռի ավիավթարում մարդկային գործոնի առկայությունը

10:18
16 Հուլիսի 2009

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետ Սերոբ Կարապետյանը կասկածում է, թե Իրանում ՏՈՒ-154 ինքնաթիռի ավիավթարի պատճառը կարող էր մարդկային գործոնը լինել:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փորձագետի խոսքերով, ավիավթարի պատճառը դեռ դժվար է ասել, քանի որ չկան կոնկրետ նյութեր, և մինչև չվերծանվեն «սև արկղերը», դժվար է որևէ վարկած առաջ քաշել:

«Սակայն Caspian Airlines-ը երկար ժամանակ է, ինչ շահագործում է այս տիպի ինքնաթիռները և չեմ կարծում, որ կարող է մարդկային գործոնի խնդիր լինել, մասնավորապես՝ օդաչուների վատ կամ թույլ պատրաստվածության խնդիրը», - ասել է Կարապետյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Տու-154-ի ավիավթարը կարող էր լուրջ պատճառի հետևանք լինել, այլ ոչ միայն մարդկային գործոնի: Կարող եմ հստակ ասել, որ այդ տիպի ինքնաթիռն ունի երեք շարժիչ, և բոլոր համակարգերը եռապատկված են, այն չէր կարող այսպես հեշտությամբ վթարի ենթարկվել, կործանումը կարող էր լուրջ պատճառի հետևանք լինել, որը պետք է պարզեն փորձագետները», - ավելացրել է նա:

Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր խնդիրները, այդ թվում նաև տեխնիկական թերություններն, այսպես թե այնպես, կապված են հիմնականում մարդկային գործոնի հետ:

Նրա խոսքերով, մինչ հետաքննություն սկսելն անհրաժեշտ է դիտարկել բոլոր վարկածներն ու գնահատել դրանց իրական լինելն ու հավանականությունը, և անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ փորձաքննություն:

«Եթե իրանական կողմը, որն անցկացնում է հետաքննությունը, հետաքրքրություն հայտնի, ապա ՔԱԳՎ-ն պատրաստ է տրամադրել իր ունեցած ողջ տեղեկատվությունը», - ասել է Կարապետյանը:

Միաժամանակ փորձագետը ընդգծել է, որ Caspian Airlines-ի հետ աշխատանքի ողջ ընթացքում Հայաստանում մտահոգություն առաջացնող որևէ լուրջ խնդիրներ կամ թերությունները չեն առաջացել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը