Հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Տու-154-ի զոհված ուղևորների

15.07.2009, 19:20
Հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Տու-154-ի զոհված ուղևորների
Հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ Տու-154-ի զոհված ուղևորների

ՀՀ նախագահի հրամանագրով հուլիսի 16-ը հանրապետությունում սգո օր է հայտարարված, ասվում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:  

«Ավիավթարի արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի, այդ թվում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մահվան կապակցությամբ հուլիսի 16-ը Հայաստանում սգո օր է հայտարարված»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Նախնական տվյալներով՝ ավիավթարի արդյունքում զոհվել է Հայաստանի վեց քաղաքացի, ընդհանուր առմամբ զոհերի ցուցակներում նշվում է 35 հայկական ազգանուն:

Վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է նաև Վրաստանի երկու քաղաքացի, մյուսները Իրանի քաղաքացիներ են:

Բացի այդ, ինքնաթիռի ուղևորների մեջ եղել է երկու երեխա, որոնց ազգային պատկանելությունը ճշտվում է:

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 153 ուղեևոր և անձնակազմի 15 անդամ-0-