ՀՐԱՏԱՊ. Իրանում Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել

15.07.2009, 15:47
ՀՐԱՏԱՊ. Իրանում Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել
ՀՐԱՏԱՊ. Իրանում Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել

Չորեքշաբթի Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Տու-154 ինքնաթիռի վթարի պատճառը, նախնական տվյալներով, օդանավի շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել, հայտնում է ՀՀ հանրային հեռուստաընկերությունը:  

«Caspian Airlines ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը, տեղական ժամանակով ժամը 12.00-ին ընկել է Կազվին քաղաքից ոչ հեռու: Ինքնաթիռն ամբողջովին ջարդվել է: Վերջին տվյալներով՝ աղետի պատճառ է դարձել շարժիչներից մեկում բռնկված հրդեհը»,- հայտնում է ՀՀՀ-ն:  

«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ բոլոր 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները զոհվել են։-0--