Ընկած ծառը խափանել է Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը

10.07.2009, 11:44
Ընկած ծառը խափանել է Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը

Ընկած ծառը խափանել է Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկությունը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախօրեին երեկոյան անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 և 63 շենքերի միջև ընկած տարածքում ծառ է ընկել և փակել երթևեկությունը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Էրեբունու թաղապետարանի կանաչապատման բաժնին:

Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խմբի և կանաչապատման բաժնի աշխատակիցների կողմից ծառը մասնատվել և հեռացվել է ճանապարհից:-0-