Հայաստանի բյուջեի ծախսերը չեն կրճատվի. Էկոնոմիկայի նախարար

08.07.2009, 16:58
Հայաստանի բյուջեի ծախսերը չեն կրճատվի. Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի բյուջեի ծախսերը չեն կրճատվի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

«Նախօրեին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակ հայտարարեց այդ մասին, և մենք կփորձենք ապահովել ծախսերի այն մակարդակը, որը կարող է նպաստել տնտեսական աճին»,- ասաց Երիցյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի արդյունքները։

Նախարարը պարզաբանեց, որ վերանայման և կրճատման կենթարկվեն ծախսերի այն հոդվածները, որոնք առաջնահերթ կարևորություն չեն ներկայացնում։

«Դա կհանգեցնի նրան, որ ծախսերի մակարդակի պահպանմանը զուգահեռ զգալիորեն կավելանան հակաճգնաժամային, առաջին հերթին, սոցիալական ծախսերն, ինչպես նաև ենթակառուցվածքների ծախսերը»,- ասաց նա։ -0-