ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել

08.07.2009, 12:55
ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել
ՀՀ նախագահը Իրանում նոր դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանում ՀՀ նոր արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը Կարեն Նազարյանին ազատել է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել Գրիգոր Առաքելյանը:

Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1948 թ. մարտի 14-ին Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի աևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը: 1980-1991 թթ.աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում որպես գիտաշխատող:    

1992թ.-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ ԱԳՆ, որտեղ մինչև 1996 թ.-ը զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի Իրանի բաժնի վարիչի պաշտոնը: 1996-1999 թ.-ին եղել է Իրանում ՀՀ դեսպանության խորհրդականը: 2007-2009 թթ.-ին՝ Իրանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար:       

Առաքելյանը տիրապետում է ռուսերեն, պարսկերեն (դարի), թուրքերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու զավակ:-0-