415.48
5.04
388.48
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ

11:25
07 Հուլիսի 2009

ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) ասոցացված անդամ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայկական խորհրդարանին նման կարգավիճակ տրամադրելու մասին որոշումն ընդունվել է Փարիզում կայացած ՖԽՎ 35-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցել է 50 պատվիրակություն, այդ թվում նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանի խորհրդարանը դառնա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ:

Նրա խոսքերով, Հայաստանը Խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամի կարգավիճակ ստանալու դիմումը ներկայացրել է այն ժամանակ, երբ նա դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ:

«Դա պատահական չէր: Նման որոշումը, նախևառաջ, հիմնվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ժամանակի ընթացքում ձևավորված բարեկամական ամուր կապերի վրա: Այն հիմնվում է նաև այս Խորհրդարանական վեհաժողովի որդեգրած համընդհանուր արժեքների` ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների վրա ևպայմանավորված է մշակութային ու լեզվական բազմազանությանը Հայաստանի նվիրվածությամբ», - ասել է Ռուստամյանը:

Նրա խոսքերով, Քվեբեկի (Կանադա) գագաթաժողովում ասոցացված անդամի կարգավիճակ ստանալուց ի վեր հայկական իշխանություններն այդ ուղղությամբ իրականացրել են մի շարք նախաձեռնություններ և միջոցառումներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների
14:46
21 Փետրվարի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին. արևելագետ (ՎԻԴԵՈ)
Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որի քաղաքացիները կկարողանան անխոչընդոտ տեղափոխվել Թուրքիա. ՎԻԴԵՈ
22:01
20 Փետրվարի 2023
Ռուսաստանը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձ. Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործարկումը
21:09
18 Փետրվարի 2023
Բլինքեն. Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու «պատմական հնարավորություն» ունեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը
21:01
18 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանը, Ալիևն ու Բլինքենը Մյունխենում. ՎԻԴԵՈ