Հայ մարզիկները Բաթումիում հաջող են հանդես եկել սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում

06.07.2009, 19:13
Հայ մարզիկները Բաթումիում հաջող են հանդես եկել սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում

Հայ մարզիկները հաջող են հանդես եկել Բաթումիում ավարտված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում, ասվում է սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։  

Մասնավորապես, մրցաշարի հաղթող է դարձել Հասմիկ Աղաբաբյանը։ Հայ մյուս 20 մասնակիցների թվում Ժորա Վարդանյանն ու Արամայիս Գաբոյանը զբաղեցրել են երկրորդ տեղը, ևս հինգ մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների։ -0-