ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ է զոհվել է Կոտայքի մարզում գտնվող «Աղվերան» հանգստյան տան մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ «ՌԱՖ» մակնիշի միկրոավտոբուսը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել ձորը:
ՃՏՊ-ի հետևանքով միկրոավտոբուսի երկու ուղևորներ՝ Երևանի 36-ամյա բնակիչ Աստղիկ Խաչատրյանն ու 12-ամյա Անդրանիկ Բրսոյանը տեղում մահացել են, իսկ միկրոատվոբուսի մյուս 11 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, այնտեղից էլ` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: -0-