Հայկական սեյսմակայանները երկրաշարժ են գրանցել Թուրքիայի տարածքում

06.07.2009, 11:14
Հայկական սեյսմակայանները երկրաշարժ են գրանցել Թուրքիայի տարածքում
Հայկական սեյսմակայանները երկրաշարժ են գրանցել Թուրքիայի տարածքում

Երկուշաբթի Թուրքիայի տարածքում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

«Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի Երևանի ժամանակով 4.48-ին թուրքական Մուրադլի քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք»,- ասաց գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով, ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:-0-